ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Էրդողանը Ապրիլի 24-ը պատերազմում հաղթանակի օր է հռչակել

Էրդողանը Ապրիլի 24-ը պատերազմում հաղթանակի օր է հռչակել
16.01.2015 | 13:25

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ընթացքում կարևոր հայտարարությամբ է հանդես եկել՝ տեղեկացնում է թուրքական «Թուրքիե» պարբերականը:
Նա աշխարհի բոլոր նախագահներին ապրիլի 24-ին հրավիրել է Թուրքիա՝ նշելու Չանաքքալեի պատերազմում Թուրքիայի տարած հաղթանակի 100-ամյակը:
«Ապրիլի 24-ին մեր Ալիև եղբոր հետ այնտեղ ենք լինելու»,-հայտարարել է նա:
Ալիևը շնորհակալություն է հայտնել իր «սիրելի եղբայր Էրդողանին»՝ հրավերի համար. «Ապրիլի 24-ին Չանաքքալեում կհանդիպենք: Այդ ամսաթվի ընտրությունը շատ կարևոր էր»,- ասել է նա: Հայոց ցեղասպանության հիշատակի օրը Չանաքքալեի պատերազմի հաղթանակի 100-ամյակին նվիրված միջոցառման անցկացումը Թուրքիայի կողմից որպես ռազմավարական քայլ է դիտարկվել:

Դիտվել է՝ 2148

Մեկնաբանություններ